Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության տասնհինգերորդ տուրի կենտրոնական հանդիպումում մրցեցին Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Սպարտակը»: Մինչ այս կողմերն ունեին հավասար` երեսունական միավոր ու կիսում էին երկրորդ-երրորդ տեղերը: Երկաթուղայինները վստահ հաղթանակ են տարել 3:1 հաշվով: Սպարտակցիներից միակ գոլի հեղինակը դարձյալ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ով խփեց ընթացիկ առաջնության իր իններորդ գոլը: Հավելենք նաեւ, որ անգամ այս պարտությունից հետո «Սպարտակը» շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ